Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանում կհաստատվեն պետական զինանշանի չափանիշները

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ներկայացրեց Պետական զինանշանի մասին օրենքում զինանշանի չափանիշների փոփոխությունների նախագիծը:

Պողոսյանը նշեց, որ առանց այդ չափանիշի զինանշանն օգտագործվում է ոչ միանման եւ ոչ այնքան ներկայանալի: Սա վերաբերում է նաեւ հեռուստաեթերում, պաշտոնական փաստաթղթերում, կնիքների եւ ծառայողական համազգեստների վրա գործածմանը:

«Զինանշանի չափանիշները (գունային գամման, չափերը, ձեւերը) արդեն  մշակվել են, սակայն չեն կարող համընդհանուր գործածման լինել, մինչեւ օրենքի փոփոխությունների ընդունումը»,- ասաց Պողոսյանը:

Նույն շարքից