Հասարակություն Պատահարներ 

10 ավտովթար մեկ օրում. մահացել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։

Բացահայտվել է խարդախության՝ 7, գողության`2, խուլիգանության, յուրացման կամ վատնման, կողոպուտի եւ մաքսանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից