Հայաստան Քաղաքական 

Պաշտոնեական կեղծիքի դեպքով գործը քննության է ուղարկվել ՀՔԾ

Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի տնօրենի կողմից ինքնությունը չպարզված անձին Կառլեն Վ.-ի սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում դեռևս 2014 թվականի դեկտեմբերին հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից