Մենք մասնագիտական սոլիդարությունից ելնելով` նախկինում չէինք անդրադառնում «Հրապարակ» օրաթերթում աշխատող ֆելիետոնիստ Սյուզան Սիմոնյանին, սակայն նրա գործունեությունը գնալով նմանվում է կանաչավուն ճանճերի առօրյային:
Սյուզանը ընդհանուր առմամբ միջին ընդունակություններ ունեցող լրագրող է, սակայն երբ նա փորձում է դաշտում աչքի ընկնել, այ այդտեղ սկսում են նրա ծիծաղաշարժ արկածները:
Սյուզան Սիմոնյանը, ինչպես բոլոր հանճարեղ մարդիկ, տարօրինակ սովորություն ունի` տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսին, նյութ գրել www.analitik.am կայքի մասին:
Սյուզանն իր խիստ «բովանդակ» նյութի մեջ թվարկում է պաշտոնյաներին ու հռետորական հարցեր ուղղում անտեսանելի հանդիսատեսին: Նրա նյութից ենթադրվում է, որ լրատվական դաշտի միակ չծախված ու սկզբունքային օազիսը մնացել է Սյուզանը: Չեն գնահատում նրան, նույնիսկ արձանը չեն կանգնեցնում:
Նման դեպքերում սովորաբար երկարաժամկետ ու անողոք դիմակազերծում ենք իրականացնում, սակայն մենք ի տարբերություն Սյուզանի, առաջնորդվում ենք մասնագիտական էթիկայի նորմերով, ուստի այսօր կբավարավենք այսքանով:
Կհանդիպենք հաջորդ դեկտեմբերին «Հրապարակ» օրաթերթի էջերում: