Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Ինչ որ մեկը կարո՞ղ է հուշել Րաֆֆիին, որ Ազատության հրապարակում հիմարություններ չխոսի

Վազգեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչ որ մեկը կարո՞ղ է հուշել Րաֆֆիին, որ Ազատության հրապարակում հիմարություններ չխոսա։ Այս մարդն իրոք կորցրել է իր ադեկվատությունը․ երեկ տրիբունից հայտարարելու են, որ պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և․․․ թաղային հեղինակությունների հրաժարականը։

Ես իհարկե հասկանում եմ, որ մի շաբաթ դատարկախոսություն անելուց հետո պետք է ինչ որ նոր էլեմենտներ մտցնել խոսքի մեջ, որ փչացած պաատիֆոնի տպավորություն չստեղծվի, բայց դե դեմագոգիան ու դատարկախոսությունն էլ սահման ունի։ Հետաքրքիր է, Րաֆֆին ո՞նց է պատկերացնում թաղային հեղինակությունների հրաժարական ասվածը։ Ըստ ազգիս զադնի չտվող Մեսսսիայի, դրանք էլեկտորալ պաշտոննե՞ր են․․․

Մյուս կողմից, ինչի՞ վրա ենք զարմանում․ Րաֆֆին փողոցում ա ընդդիմություն ասվածը վերջնականապես հավասսարեցնում խեղկատակության հետ, իսկ նրա կուսակից Փոստանջյանը նույնն անում է ԱԺ նիստերի դահլիճում։

Պետք է ամոթալից մի խոստովանություն անեմ․ ես 2012-ին 2013-ին քվերակել եմ Ժառանգության ու Րաֆֆու օգտին ու հիմա արդեն հասկանում եմ, թե ինչ լավ էր, որ իմ քվեն պարտվեց։ Վայ մեզ, եթե սրանց նման խեղկատակները ստանան ավելի մեծ լիազորությունների ու ավելի մեծ իշխանություն, քան այն, ինչ ունեն հիմա։

Նույն շարքից