ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին նվիրել է արտգործնախարարության առանձնատան տոնածառի տակ կանգնած Ձմեռ պապին:
«Նա եկել էր մեզ մոտ բանակցությունների, և առանձնատանը տոնածառ էր դրված: Նա անմիջապես մոտեցավ Ձմեռ պապին, սկսեց պտտեցնել այն, իսկ ես նրան ասացի.
«Մեր հյուրընկալության օրենքների համաձայն՝ այն, ինչ հյուրին դուր է եկել, հաշվիր, թե նվիրված է»:
Մենք իհարկե նրան նվիրեցինք Ձմեռ պապին, ասել է Լավրովը: