Հայաստան Քաղաքական 

Մեզ պետք են երկար ծառայող, օրինական ծառայողներ, որոնք հայրենասեր կլինեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքացիական հանդիպումը:

Ճակատի քաղաքացիական խորհրդի անդամ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիոնից նշեց, որ այսօր տեղի ունեցավ Մասիս քաղաքի բնակիչ զինծառայող Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը, ով զոհվեց թշնամու փամփուշտից:

«Համազգային ու համապետական պարտականությունն է ոչ միայն պատասխան տալ հակառակորդին, այլ նաև կանխել զոհերի առկայությունը: Մեզ պետք չեն հետմահու պարգևներ, մեզ պետք են երկար ծառայող, օրինական ծառայողներ, որոնք հայրենասեր կլինեն»,-ասաց նա:

Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց աշխատանքային գրաֆիկը՝ հայտնելով.

«Վաղը կլինենք Սյունիքում, մասնավորապես Կապանում և հրավիրում ենք նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այնուհետև Գորիսում, Սիսիանում, Եղեգնաձորում: Դեկտեմբերի
17-ին կլինենք Արտաշատում, Արմավիրում, Թալինում: Ուրբաթ օրը Երևանում կլինի մեծ հանրահավաք, որից հետո երթ: Հաջորդ օրից կշարունակենք մարզային այցելությունները և կավարտենք դրանք դեկտեմբերի 20-ին Գյումրիում»:

Նույն շարքից