Հասարակություն 

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել հայտնի գործարարի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակումից

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնի գործարար Յուրա Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման վերաբերյալ:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ ժամը 15:00-ի սահմաններում հարձակվողը դիմակավորված եւ զինված մտել է Երեւանի Բաշինջաղյան փողոցի 65 տուն, որտեղ հանդիպելով տան անդամների դիմադրությանը՝ կրակել նրանց ուղղությամբ: Տանը գտնվողներից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Նույն շարքից