Հասարակություն 

2015թ.-ին Եվրամիություն է ներթափանցել ավելի քան 1,5 միլիոն ներգաղթյալ

2015 թվականի 11 ամիսներին ԵՄ սահմաններն ապօրինաբար հատած ներգաղթյալների ընդհանուր թիվը հասել է 1.55 միլիոնի։ Այս մասին ասվում է ԵՄ սահմանային Frontex գործակալության զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

2015 թվականի նոյեմբերին ԵՄ սահմաններն ապօրինաբար հատել է 269 հազար ներգաղթյալ, մինչդեռ ողջ 2014 թվականի ընթացքում սահմանային անօրինական հատումների թիվը կազմել է 283 հազար։

Ինչպես նշվում է զեկույցում, նոյեմբերին Թուրքիայից ժամանող և Հունաստանի սահմանը հատող ներգաղթյալների թիվը կրկնակի կրճատվել է նախորդ ամսվա համեմատ և կազմել 108 հազար։ Հիմնական պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Ընդհանուր առմամբ 2015-ի 11 ամիսներին Հունաստանի սահմանը հատել են 715 հազար ներգաղթյալներ, ինչը 16 անգամ ավելի է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ երթուղով շարժվող ներգաղթյալների առավել մեծ թիվ են կազմում Սիրիայի քաղաքացիները, այնուհետև՝ Աֆղանստանի և Իրաքի քաղաքացիները։

Գործակալության տեղեկություններով՝ ներգաղթյալների թիվը, ովքեր հատում են ԵՄ սահմանն Իտալիայում՝ գալով Լիբիայից, կրճատվում է 4-րդ ամիսն անընդմեջ։ 11 ամիսների ընթացքում այդ երթուղով ԵՄ սահմանը հատել է 144 հազար ներգաղթալ, որոնց մեծ մասը Նիգերիայի և Էրիթրեայի քաղաքացիներ են։

Նույն շարքից