Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ին ևս 66.3 քառ. մետր տարածք կտրամադրվի

analitik.am

Կառավարության առաջիկա նիստին կներկայացվի նախագիծ, որով առաջարկվում է Արշակունյաց 2ա հասցեում ևս 66.3 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությանը:

Ներկայումս ՀԿ-ն գործում է նույն շենքում և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, կարևորելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, նպատակահարմար է գտել շենքի նույն հարկում առկա ազատ տարածքները ևս տրամադրել «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը:

Նույն շարքից