Հասարակություն 

Նորզելանդացին 123 օրում հեծանիվով ճամփորդել է աշխարհի շուրջ

theguardian.com-ի հաղորդմամբ՝ Նորզելանդացի չմշկասահորդ, Օլիմպիական խաղերի մասնակից Էնդրյու Նիքըլսոնը 123 օրում հեծանիվով ճամփորդել է աշխարհի շուրջ:

45-ամյա Էնդրյու Նիքըլսոնը, որը կես դրույքով աշխատում է որպես մարզիչ և տարրական դպրոցի ուսուցիչ, իր 29.179 կմ երկարությամբ ճամփորդությունը սկսել է Օգոստոսի 12-ին Օքլենդ քաղաքից և եղել է Ամերիկայում, Կանադայում, Եվրոպայում, Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայում ու Ավստրալիայում:

Եթե նրա հաջողությունն արձանագրվի Գինեսի ռեկորդների գրքում, ապա նա ամբողջ երկու օրով կգերազանցի անգլիացի Ալան Բեյթի ընթացիկ ռեկորդը, որը սահմանվել է 2010 թ.:

Նույն շարքից