Քաղաքական Միջազգային 

ՀԱՊԿ գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 21-ին. Պուտին

Ռուսաստանն ու Բելառուսը  դեկտեմբերի 21-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին կենտրոնացել են արտաքին սահմանների անվտանգության եւ կայունության ապահովման հարցերի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 21-ին կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը, մենք կենտրոնացել ենք մեր կազմակերպության արտաքին սահմանների անվտանգության եւ կայունության ապահովման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերի վրա: Հատկապես ուշադրություն ենք դարձրել երկկողմ առեւտրա-տտեսական համագործակցության զարգացմանը»,- ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը Բելառուսի արտաքին տնտեսական գործընկերների թվում առաջին տեղն է զբաղեցնում: «Մեր շուկային բաժին է ընկնում բելառուսական առեւտրի մոտ կեսը: Այս տարի արժույթի շուկայում կտրուկ տատանումների պատճառով դոլարի հաշվարկով ապրանքաշրջանառությունը պակասել է, իսկ ռուբլու հաշվարկով՝ աճել 20.6 տոկոսով»,- ասել է ՌԴ նախագահը:

Նույն շարքից