Հասարակություն 

Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են Փարիզի ահաբեկչությունների նոր կասկածյալի

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններին մասնակցության մեջ կասկածվողի: Այս մասին հայտնում է I-Tele հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ ձերբակալությունն իրականացվել է վաղ առավոտյան՝ Փարիզի արվարձաններից մեկում: Կասկածյալը՝ 29-ամյա տղամարդ, ժամանակավորապես կալանավորվել է, ներկայում նրան հարցաքննում են քննիչները:

Իրավապահների վարկածով՝ տղամարդը կարող էր կապված լինել ևս մեկ կասկածյալի հետ, որը ևս նոյեմբերյան ահաբեկչությունների գործով հետաքննության ներքո է: Ենթադրվում է, որ ձերբակալվածը «լոգիստիկ օգնություն» է ցուցաբերել ահաբեկիչներին: Մասնավորապես, նա կարող էր զենք փոխանցել իսլամիստ Աբդելհամիդ Աբաուդին, որն ահաբեկչությունների անմիջական կազմակերպիչն էր:

Նույն շարքից