Կալիֆորնիայի դպրոցներն այսօր փակվել են հնարավոր սպառնալիքի պատճառով։ Սպառնալիքներով էլեկտրոնային նամակի ստացման մասին հայտնել են ուսումնական հաստատությունների միության ներկայացուցիչները։
Նրանց հաղորդմամբ՝ դպրոցներից բացի, փակվել են նաև մանկապարտեզները, մինչև դետալների պարզաբանումը։ Անվտանգության միջոցները խստացվել են ԱՄՆ-ի արևմտյան ծովափնյա գոտում՝ Լոս Անջելեսում ու շրջակա 30 քաղաքներում։ Դրանք առնչվել են մոտ 640.000 աշակերտի։