Ռուս-թուրքական հարաբերություններ սրման ֆոնին ՌԴ Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովը դիմել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ առաջարկելով ռուսաստանցի պետական ծառայողներին կես տարով արգելել արտասահման մեկնել։
«Չի կարելի ամանորյա տոներին զանգվածային սադրանքներ թույլ տալ»,- ասել է Ֆյոդորովը։
ՌԴ օրենսդրության համաձայն՝ պետական ծառայողներ են համարվում նախագահի աշխատակազմի աշխատակիցների մեծ մասը, կառավարության, խորհրդարանի, գործադիր իշխանության դաշնային եւ տեղական մարմինների ներկայացուցիչները։