TASS-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավելի քան 10 հազար տուն է հոսանքազրկվել հզոր փոթորկի, հորդառատ անձրեւների եւ կարկտի պատճառով։ Քամու ուժգնությունը հարավային շրջաններում գերազանցել է 210 կմ/ժ-ը։
Նշվում է, որ կեսօրին միանգամից մի քանի մրրկահողմ տապալել են ծառերն ու էլեկտրահաղորդման գծերի սյուները։ Բացի այդ, խափանվել է Սիդնեյի օդանավակայանի աշխատանքը։ Տասնյակ չվերթներ հետաձգվել են։
Վերջին տվյալների համաձայն՝ քամին մի փոքր թուլացել է, սակայն օրվա երկրորդ կեսին այն կարող է նորից ուժեղանալ։