ՄԱԿ-ի փորձագիտական թիմը հրապարակել է իր զեկույցը հոկտեմբերի կեսերին Իրանի կողմից գործողության միջին շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկման վերաբերյալ։
Փաստաթղթում ասվում է, որ Իրանը բալիստիկ հրթիռի փորձարկմամբ խախտել է միջազգային պատժամիջոցները, որոնք արգելում են իսլամական պետությանը փորձարկել միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող զենքեր:
«Երկիր-երկիր» դասի հրթիռի փորձարկումն իր տեսակի մեջ առաջինն էր Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև ընթացիկ տարվա հուլիսի 14-ին պատմական միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր։ Ըստ համաձայնագրի կետերից մեկի՝ Իրանի իշխանությունները չպետք է նման տեսակի բալիստիկ հրթիռներ ստեղծեն ու փորձարկեն:
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի փորձագիտական թիմի՝ ցանկացած հրթիռ, որի գործողության շառավիղը գերազանցում է 300 կմ-ն, իսկ բեռնատարողությունը` 500կգ-ն, համարվում է միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ։