Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ն միաձայն ընդունեց բարոյական վնասի փոխհատուցման համակարգը կատարելագործող օրինագիծը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Նախագծով կարևոր փոփոխություն է նախատեսվում, ըստ որի` այդ հնարավորությունը կընձեռվի ոչ միայն դատական կարգով հաստատված խախտումներին, այլ նաև քրեական մարմնի կողմից, եթե հաստատվել է նման խախտում, մինչև դատավարության ավարտը: Սա միջազգային չափանիշներին համապատասխան լուծում է, որը պետք է վերաբերվի, մասնավորապես, խոշտանգումների ենթարկված անձանց: Այս դեպքում պետությունը չպետք է ունենա այնպիսի օրենսդրական մեխանիզմ, որը մարդկանց կստիպի սպասել մինչև դատավարության ավարտը: Եթե ընթացքում կա խախտման փաստ, պետք է լինի օրենսդրական մեխանիզմ, որ այդ փաստը քննարկվի:

Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է փոխհատուցման չափերին: Եթե ներկայում կա մինչև 1 միլիոն դրամ հատուցման հնարավորություն, ապա առաջարկվող նախագծի ընդունումից հետո կլինի մինչև 3 միլիոն դրամ հատուցման հնարավորություն:

Նույն շարքից