Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քննարկմանը պատգամավորները կարևորեցին նախագծի անհրաժեշտությունը:
«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նկատեց, թե գրական չէ ձևակերպումը՝ ամեն երկրորդ տողում հանդիպող «փայ», «փայատեր» բառը, որն առաջարկեց փոխել բաժնետեր բառով։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համակարծիք էր, ում ևս դուր չեկավ փայ բառի գործածումը նախագծում. «Փայ բառ հայերենում չկա: Պետք է իրավաբանների հետ զրուցել և փոխել: Հայերենը նման բառ չունի, եթե օտար տերմին է, դրա բացատրությունը պետք է լինի»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես համակարծիք չէր «փայ» բառի առումով: « «Բաժնեմաս» դնելու դեպքում միջազգային հանրության ներդրողները չեն հասկանա՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա և հորդորեց բառը չփոխել և աղավաղել համակարգը: