Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։
Այսօր արդեն ստորագրահավաքին միացել է 15 պատգամավոր: ԱԺ ՀԱԿ խմբակացությունից միացել են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, քարտուղար Արամ Մանուկյանը, պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ-ից ստորագրահավաքին չեն մասնակցել խմբակացության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:
«Ժառանգություն» խմբակցությունից միացել են Թևան Պողոսյանն ու Զարուհի Փոստանջյանը:
ՕԵԿ խմբակացությունը ողջ կազմով միացել է ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
Ստորագրահավաքին միացել են նաև ԲՀԿ խմբակացության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: