Մշակույթ Հասարակություն 

Ջոնի Դեփի կնոջն ազատազրկում է սպառնում Ավստրալիայում

Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեփի կնոջը` դերասանուհի Ամբեր Հարդին, 10 տարվա ազատազրկում է սպառնում Ավստրալիայում: Երկրի իշխանությունները դերասանուհուն մեղադրում են առանց համապատասխան ծանուցման իր 2 յորքշիրյան տերիերներին Ավստրալիա բերելու համար:

Այս գործով դատական լսումը նշանակված է ապրիլի 18-ին, և, ըստ դատական կարգի, 29-ամյա դերասանուհին պարտավոր է անձամբ ներկայանալ լսումներին:

Դեփն ու Հարդը շներին իրենց հետ Ավստրալիա էին բերել ` «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նոր մասի նկարահանումների ժամանակ, Սակայն դրա մասին չէին տեղեկացրել Ավստրալիայի անասնաբուժական ծառայություններին:

Նշենք, որ ըստ Ավստրալիայում գործող օրենքների՝ ԱՄՆ-ից բերվող շների մասին անասնաբուժական ծառայությունները պետք է նախապես զգուշացվեն:

Նույն շարքից