Գլխավոր Ռազմական 

ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

analitik.am

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Կայանավան գյուղի եւ Ադրբեջանի Գազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գոծող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Իրժի Աբերլեն:
Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Փիթեր Սվեդբերգը եւ Սայմոն Թիլերը:

Սակայն, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ ներկայացուցիչներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր, որի հետեւանքով վիզուալ կապ չի հաստատվել մոտ 3 կմ հեռավարության վրա:
Դիտարկման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

Նույն շարքից