Քաղաքական Միջազգային 

ԻՊ-ը Թուրքիայի տարածքով թմրանյութ է հասցնում ԵՄ

Ռուսաստանի թմրաշրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը տվյալներ ունի, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կապ ունի աֆղանական հերոինը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հետ, տեղեկացնում է ТАСС-ը։

«ԻՊ-ի զինյալները վերահսկում են որոշակի տարածք, որում այս պահին աշխատում է ռուսական ավիացիան, և մինչ գործողությունն իրենց այնտեղ ազատ էին զգում։ Նրանց ֆինանսավորման աղբյուրներից մեկը թմրանյութերի վաճառքն է»,- հայտարարել է ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը։

Նա հայտնել է, որ Թուրքիայի տարածքում աֆղանական հերոինի զգալի հոսք է գնում դեպի ԵՄ երկրներ։

Նույն շարքից