Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հոկտեմբերից մինչ այսօր գրանցվել է խոզի գրիպի 3 դեպք. վարակվել են երկու երեխա և մեկ հղի: Նրա խոսքով՝ բռնկման վտանգ չկա, և երեք դեպքերն էլ ընթանում են թեթև տարբերակով:
«Այս պահին բռնկման վտանգ չկա, չունենք նման տվյալներ. առաջնահերթ գրանցվում է բռնկում, հետո նոր՝ համաճարակ: Այս պահին բռնկման միտում չունենք»,-ասաց առողջապահության նախարարը:
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում պատվաստումներ արվում են. «Ամեն տարի ծրագիրը հագենում է նոր պատվաստանյութերով, որը տարեցտարի նվազեցնում է հիվանդացությունը»: