Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ում դատավորը երդվել է Ղուրանի վրա

ԱՄՆ դատավոր Քարոլին Ուոլքեր Դիալոյը երդման արարողության ժամանակ երդվել է Ղուրանի վրա, ինչը առաջացրել է ամերիկացիների զայրույթը, հայտնում է Газета.ру-ն:

«Սիրտս խառնում է: Մենք ԱՄՆ-ում ենք, թե՞ Մերձավոր Արևելքում»,-գրել է օգտատերերից մեկը` երդման արարողության տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո:

Հաղորդվում է, որ ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության՝ դատավորի պաշտոնը զբաղեցնել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է պարտադիր կարգով երդում տա: Սակայն Սահմանադրության մեջ նշված չէ, որ երդումը պետք է ինչ-որ  կոնկրետ կրոնական տեքստի վրա տալ։

Նույն շարքից