Միջազգային Քաղաքական 

Հիլարի Քլինթոնն «Իսլամական պետության» դեմ պայքարի ծրագիր է հրապարակել

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը դեկտեմբերի 15-ին, ելույթ ունենալով Մինեսոտայի նահանգի համալսարանում, երկրի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարի ծրագիր է ներկայացրել:

Քլինթոնի խոսքով՝ իշխանությունները պետք է պատրաստ լինեն նոր ահաբեկչական գործողությունների և սերտորեն համագործակցեն Սիլիկոնային հովտի գործարարների հետ, որպեսզի հասցնեն պոտենցիալ ծայրահեղականներին նույնականացնել սոցիալական ցանցերում, հեռացնեն նրանց հաշիվները և ահաբեկչական բովանդակության ցանկացած այլ տեղեկատվություն:

Քլինթոնը նաև հորդորել է խստացնել զենք պահելու մասին օրենքները և առաջարկել է արգելել գրոհային զենքի վաճառքը:

Նույն շարքից