Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2016-ը թեև բավակաին բուռն և իրադարձություններով լի տարի է լինելու, սակայն պատերազմներ չեն սպասվում: Նրա խոսքով՝ 2016-ը կանցնի Արեգակի ազդեցության ներքո:
«Տարին բաժանվում է 5 ֆազաների: 1-ինը՝ մարտի 21-ից հունիսի 1-ը, որը ժամանակ տեղի կունենան քաղաքական մեծ իրադարձություններ, ագրեսիա և այլն: 2-րդ ֆազան հունիսի 2-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածն է. սա անվանում են բռնկման շրջան: Այս փուլում դոմինանտ կլինեն Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը: 3-րդ շրջանն օգոստոսի 3-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, որի անվանումն է պայթյուն: Այդ ընթացքում դոմինանտ կլինի Չինաստանը, իսկ Ռուսաստանն այս շրջանում կտրուկ ձևով կանցնի մրցակիցներից: Սա մեզ վրա իր խոշոր հետքը թողնելու է: 4-րդ ֆազան հոկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն է, սա կոչվում է այրում: Այս փուլը շատ կարևոր ենք համարում, քանի որ հենց այս շրջանում են ամբողջ կուտակումներն ի մի բերվում: 5-րդ ֆազան սկսվում է դեկտեմբերի 4-ից և կտևի մինչև 2017թ. փետրվարի 13-ը»,- իր կանխատեսումները ներկայացրեց Գուրգեն Հովհաննիսյանը: