Հասարակություն 

Թուրք ոստիկանները կոտրել են Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու դռները

Թուրք ոստիկանները կոտրել են Մարդինի Դերիք շրջանում գտնվող պատմական հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու դուռը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ականատեսների վկայություններով՝ ոստիկանության հատուկ ուժայինները Դերիքում իրականացվող գործողությունների շրջանակում կոտրել են եկեղեցու դուռն ու վնասել եկեղեցին: Արդեն 20 տարի կամավոր կերպով եկեղեցում պահակություն անող 75-ամյա Հաթուն Ջասուրը հայտնել է, որ երբ վերադարձել է եկեղեցի, տեսել է, որ բոլոր դռները կոտրված են, իսկ իրերն այս ու այն կողմ են շպրտված:

5-րդ դարով թվագրվող Սուրբ Գևորգ եկեղեցին ներառված է Եվրոպայի՝ ռիսկի տակ գտնվող մշակութային արժեքների պահպանության ծրագրում:

Նույն շարքից