Հասարակություն 

​Ադրբեջանում ավելացել է վաղ ամուսնությունների թիվը

Վերջին ժամանակներում Ադրբեջանի որոշ շրջաններում և Բաքվի որոշ գյուղերում ավելացել է վաղ ամուսնությունների թիվը: Այս մասին ասել է Ադրբեջանի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահ Խիջրան Հուսեյնովը՝ հանդես գալով «Վաղ ամուսնությունների կանխման հնարավորությունների ուժեղացման» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Ինչպես հաղրոդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական գործակալությունը, Հուսեյնովը ընդգծել է, որ աղջիկները վաղ տարիքում ամուսնանալիս շատ հաճախ ենթարկվում են բռնության:

Հուսեյնովը հավելել է, որ վերջին երկու տարիներին երեխաների և ընտանիքների աջակցության 11 մարզային կենտրոններում գրանցվել է վաղ ամուսնության 20 դեպք, որոնցից 17-ը կանխվել է:

Նույն շարքից