Հասարակություն 

Ավստրիայի իրավապահները ձերբակալել են Փարիզի ահաբեկչություների նոր կասկածյալների

Ավստրայում ձերբակալվել է երկու տղամարդ, ովքեր Եվրոպա են ներթափանցել ահաբեկիչների խմբի հետ եւ ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Փարիզում՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկու ֆրանսիացիներ՝ ծագումով Ալժիրից ու Պակիստանից, ձևացել են ներգաղթյալներ։ Ներկայում նրանց հարցաքննում են Ֆրանսիայի և Ավստրիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

Ավստրիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի ոստիկանությանը չէին լիազորել ձերբակալել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպչին։ Նշվում է, որ թեև Բելգիայի ոստիկանության աշխատակիցները իմացել են հիմնական կասկածյալի ենթադրյալ վայրը, սակայն իրավական լիազորություն չեն ունեցել նրան անհապաղ ձերբակալելու:

Նույն շարքից