ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնեն համատեղ բանաձևը` ուղղված ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին, որը պատժամիջոցներ է սահմանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ադամ Շուբինին:
«Մենք սպասում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի նոր բանաձևը, որպեսզի պատժամիջոցների ռեժիմ սահմանվի «Ալ-Քաիդա»-յի և ԴԱԻՇ-ի դեմ»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով` բանաձևը մշակվել է Ռուսաստանի հետ համատեղ: