Հասարակություն Մամուլի տեսություն 

Զինված խմբի գործով կալանավորվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ-ից երեկ կտրականապես հրաժարվել են մեր թղթակցին հայտնել, թե նոյեմբերի 25– ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով այս պահին քանի կալանավորված անձ կա։

«Նախաքննական մարմինը այս պահին նպատակահարմար չի գտնում կալանավորվածների թիվը հրապարակել»,– ասել են ԱԱԾ մամուլի ծառայությունից և հորդորել մի քիչ համբերել, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Մինչ ԱԱԾ-ն հրաժարվում է թիվ հրապարակել, իշխանական կուլիսներում և իրավապահ շրջանակներում խոսվում է, որ կալանավորվածների թիվը հասել է մի քանի տասնյակի, այնինչ, դեպքից 2 օր անց պաշտոնապես հայտարարվեց ընդամենը 21 կալանավորվածի մասին։

Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ նույն այս գործով 4 օր առաջ կալանավորվածներից մեկը զինված խմբի վնասազերծման օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատովել է շքանշանով, որպես «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտի անդամ։ Մեր տեղեկություններով, գործով հարցաքննվել է նաև նախկին պատգամավոր և նախաքննական մարմնին արժեքավոր տեղեկություններ է փոխանցել» ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից