Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց Արդարադատության նախարարությանը հատկացնել 33 միլիոն դրամ:
Նախագիծը ներկայացնող՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գումարն անհրաժեշտ է նոր Սահմանադրության տպագրության համար՝ 100 000 օրինակով։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հավելեց, որ նոր Սահմանադրությունը կտպվի մարզպետարաններին, նախարարություններին և այլ պետական ինստիտուտներին հատկացնելու համար: