Գլխավոր Հասարակություն 

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել

analitik.am

Ս.թ. դեկտեմբերի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել, տեղեկացնում է  «ՍՊԾ» գործակալության մամուլի ծառայությունը։

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 10-ին 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 62 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Դեկտեմբերի 12-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) և 14-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1)  երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից համապատասխանաբար՝ 49 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 27 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Նույն շարքից