Բիզնես Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելվեց

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց Կառավարության կողմից բերված մի շարք օրենքների քննարկմամբ և օրենքներն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: ԱԺ-ն կողմ քվերակեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքի նախագծի օգտին և այն ընդունվեց 62 կող, 3դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակացությամբ:

ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն ընդունվեց 92 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ այս նախագիծը նպատակ ունի հեռուստատեսությամբ և ռադիոյով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդի ցուցադրությունը:

Նույն շարքից