Քաղաքական Միջազգային Ռազմական 

ԱՄՆ-ն Թուրքիայից հետ է կանչում 12 կործանիչ

Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիայից 12 ռազմական ինքնաթիռ՝ վեց F-15 Eagle կործանիչ և նույնքան F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ հետ կանչելու մասին:

Ինքնաթիռները Թուրքիա էին տեղափոխվել երկրի օդային տարածքը պաշտպանելու հարցում Անկարային աջակցության, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու նպատակով։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ այդ քայլը չի նշանակում Թուրքիայի առաջ ԱՄՆ ստանձնած պարտավորությունների հարցում կամ ԻՊ-ի դեմ պայքարում փոփոխություններ:

Նույն շարքից