Երևանի քաղաքապետարանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ, սույն թվականի դեկտեմբերի 20-ին կազմակերպում է «Ամանորի բարի վազք» բարեգործական վազք:
Ձմեռ Պապի հանդերձանքով 500 վազորդներ «Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Երևանի կենտրոնական փողոցներով կվազեն 5կմ տարածություն: Վազքի մասնակցության վճարների ողջ հասույթը կուղղվի բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճների համապատասխան գույքով ապահովմանը:
Մասնակիցներ։ Ամանորյա վազքին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր 500 վազորդներ։
Մասնակցության վճար։ Ամանորյա վազքի մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է։ Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ, իսկ վազքի ավարտին նրանց կհյուրասիրեն թեյ, սուրճ և քաղցրավենիք։
Վազքի մեկնարկը։ Վազքի մեկնարկը ժամը 12:00-ին:
Մեկնարկը և ավարտը նախատեսվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ կլինի DJ, երաժշտություն և կահավորված բեմ:
Գրանցում: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափով տեղեկանք և վճարում կատարել www.yerevan21.am կայքէջում: Հարցեր կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարելով 093 810 952 հեռախոսահամարով։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը:
Կից ներկայացնում ենք վազքուղու քարտեզը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

