Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն սխալմամբ շնորհավորել է Հռոմի պապի 80 ամյակը՝ 79-ի փոխարեն

Ria.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտնվել է բավական անհարմար իրավիճակում, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին շնորհավորել է 80 ամյակի կապակցությամբ:

Հռոմի պապը ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին և այս տարի լրանում է նրա ծննդյան 79-րդ տարեդարձը, սակայն Պորոշենկոյի պաշտոնական կայքում հրապարկվել է Ֆրանցիսկոսի 80-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձը:

«Ուկրաինացի ժողովրդի ու իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ցանկանում եմ քաջ առողջություն, հոգևոր վերելք և Աստծո օրհնությունը Ձեզ վստահված կարևոր առաքելության իրագործման հարցում»,-նշված է նախագահի ուղերձում:

Նույն շարքից