Այսօր մեկնարկած ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։
Պուտինը նաև հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումն Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի ուղղությամբ թքել է նշանակում։
Պուտինի խոսքով՝ թեև Ռուսաստանը չի փչացրել Վրաստանի հետ հարաբերությունները, այնումենայնիվ պատրաստ է դրանք վերականգնել:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի դեպքերին և դրանց հետևած մեր հարաբերությունների դեգրադացիային: Մենք չենք իրավիճակի սրման պատճառը: Պետք չէր նախագահ Սաակաշվիլիին նման ավանտյուրային որոշումներ կայացնել, որոնք հանգեցնելու էին Վրաստանի մասնատմանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։