Հայաստան Քաղաքական 

Հայ պաշտոնյաները գործուղման կմեկնեն էկոնոմ դասով

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին կայացած Կառավարության նիստում  Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը ասել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պաշտոնյաների գործուղումների ավիատոմսերի պատվիրման կենտրոնացված համակարգ կիրառել։

Հարությունյանը նշել է, որ պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները գործուղման են մեկնելու էկոնոմ դասով, ընդ որում, նրանց համար գնելու են ամենաէժան տոմսերը։ Նախարարները, գերատեսչության ղեկավարները նույնպես թռչելու են էկոնոմ դասով, բացառությամբ այն դեպքերի, երբ չվերթի տեւողությունը գերազանցում է 8 ժամը։ Եվ միայն Ազգային անվտանգության խորհրդի անդամների համար բացառություններ են արվելու։

Նույն շարքից