Քաղաքական Միջազգային 

Իրաքի մայրաքաղաքում հրապարակավ այրել են Թուրքիայի դրոշը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Թահրիր հրապարակում շիա աշխարազորայինների կողմից կազմակերպված ցույցի ժամանակ ցուցադրաբար այրվել է Թուրքիայի պետական դրոշը:
Ցուցարարները ծածանել են Իրաքի պետական դրոշը և մի շարք հակաթուրքական գրառումներով պաստառներ:
Շիական «Բեդիր շարժում» կազմակերպության առաջնորդ Հադի ալ Ամիրին խոսել է թուրքական զորքերի Իրաքի տարածք ներխուժման մասին: Նա մասնավորապես նշել է. «Իրաքի սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը թիրախ դարձնող ցանկացած ծրագրի դեմ պայքարելու ենք»:
Ցույցին մասնակցել է նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքին:

 

Նույն շարքից