Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱՍ» մրցանակաբաշխության շրջանակներում հայտնվել է մի պաշտոնյա, ում փաստորեն ոչ միայն ճանաչում են Բուրկինա Ֆասոյում, Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում և նմանատիպ այլ երկրներում, այլ նաև նրա օգտին քվեարկում են այդ երկրներից:
Այս պահին ստուգվում են այդ մասնակցի օգտին քվեարկած բոլոր ձայները, որից հետո նա կհեռացվի թեկնածուների ցանկից, ինչպես նաև կհրապարակվի ապացույցներ, որոնք փաստում են այդ մարդու օգտին վերոնշյալ երկրներից քվեարկած հարյուրավոր ձայները:
Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլոր մասնակիցներին պահպանել քվեարկության կանոնները: