Հայաստան Քաղաքական 

«Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Սարգսյանը պարգեւատրվել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել Գանձասարում «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան – գանձասար» գիտամշակութային կենտրոնի կառուցման գործում:

Նույն շարքից