Քաղաքական Միջազգային 

Դա դեռ բոլորովին չի նշանակում, որ մարդուն պետք է սպանել. Պուտինը՝ Նեմցովի սպանության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցը երբեք չի քննարկել Ռուսաստանի մարզերի ղեկավարների, մասնավորապես Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հետ։

Պուտինը նաև հիշեցրել է, որ ծանոթ է եղել Նեմցովի հետ, եւ իրենց միջեւ հարաբերությունները միշտ չէ, որ վատ են եղել։

«Նա ընտրել էր քննադատական ուղի, բայց ես դրան վարժվել եմ, նա միակը չէր։ Դա դեռ բոլորովին չի նշանակում, որ մարդուն պետք է սպանել։ Ես դա երբեք չեմ ընդունի։ Դա հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ պատժվի»,- ասել է Պուտինը։

Նույն շարքից