Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակը Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին եկել էր սեւ-սպիտակ զոլավար հագուստով:
Հետաքրքիր կերպով, մամուլի ասուլիսի սկզբին Վլադիմիր Պուտինը անեկդոտ է պատմել կյանքի սպիտակ եւ սեւ շերտերի մասին: Զգոն դիտողներն անմիջապես ամեն ինչ կռահել են:
«Սոբչակը Կրեմլի գործակալն է, թե չէ որտեղից կիմանար, որ Պուտինը մամուլի ասուլիսը սկսելու է զեբրի վերաբերյալ անեկդոտով», - Twitter-ում գրել է Լեդի Կացը:
Ինքը` Սոբչակը, այդպես էլ չկարողացավ հարց տալ Վլադիմիր Պուտինին: Իր հիասթափությունը լրագրողուհին արտահայտել է` Twitter-ում կարճ գրություն թողնելով: «Չթողեցին»:
«Ուզում էի Տուրչակի մասին ճշտել` գործի նյութեր ու ցուցմունքներ էին: Եվ իհարկե Չայկայի մասին հարց տալ: Որի վերաբերյալ այդպես էլ պատասխան չեղավ» - հետագայում հավելել է Սոբչակը: