Ջորջ Քլունիի կինը` Ամալը, լիբանանցի կանանց կօգնի Հայաստանում կրթություն ստանալ, գրում է CNN-ը:
Ամալ Քլունին 100 Lives հիմնադրամի և միջազգային UWC Dilijan դպրոցի հետ համատեղ կրթաթոշակ է սահմանել, որն ամեն տարի կվճարի մեկ ուսանողուհու երկամյա ուսումնառության ծախսը: Ուսումնառության արդյունքում ուսանողուհին դպրոցի միջազգային ավարտական վկայական կստանա, որն իրավունք է տալիս կրթությունը շարունակել համալսարանում:
Կրթաթոշակ կստանա այն ուսանողուհին, որը ուսումնառության ընթացքում հաջողություն կգրանցի, հետաքրքրություն մարդու իրավունքների ոլորտի և միջազգային խնդիրների լուծման նկատմամբ: Առաջին աղջիկը, որը նման հնարավորություն է ստացել, դարձել է Պամելա Թեբհրանին: Նա վերջերս դասարանի լավագույն աշակերտուհի է ճանաչվել եւ նախատեսում է հետագա կրթությունը ստանալ մարդու եւ մասնավորապես կանանց իրավունքների ոլորտում:
100 Lives նախագիծը ստեղծվել է Հայաստանից միջազգայյին գործարարների եւ մարդասերների կողմից ցեղասպանության հետեւանքներն ի ցույց դնելու նպատակով եւ ցույց տալու մշակույթի, գիտության, արվեստի, սպորտի եւ բիզնեսի բնագավառներում այն ներդրումը, որ կարողացել են անել վերապրածներն ու իրենց ընտանիքները: