Հայաստան Քաղաքական 

Ուսումնասիրվել են 11 ոլորտներ. ՎՊ-ն ներկայացրեց 2014 թվականի հաշվետվությունը

Խորհրդարանի արտահերթ նիստում  ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2014 թվականի հաշվետվությունը:

Նա  նշեց, որ ուսումնասիրվել են 11 ոլորտներ՝ ներդրումային միջավայր, հանրային ծառայությունների կարգավորում, կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, տեղական ինքնակառավարում, ընդերքօգտագործում, անշարժ գույքի պետական գրանցում:

Իշխան Զաքարյանի խոսքով, ուսումնասիրվել է նաև պետական մարմինների աշխատանքների արդյունավետությունը. «Օրինակ՝ դեղերի ձեռքբերման և բաշխման ոլորտում, հենց օպերատիվ հսկողության ադյունքում կրճատվել է 634 միլիոն դրամի ծախս»:

Նույն շարքից