Քաղաքական Միջազգային 

Սաակաշվիլիին Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակելն ապտակ էր ուկրաինացի ժողովրդի դեմքին. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնարկած ամենամյա մեծ ասուլիսում քննադատել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գոծունեությունը, երբ ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ նրան հարց են ուղղել Վրաստանից հավատարմագրված լրագրողների:

«Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին և դրանց հաջորդող հարաբերությունների հետագա դեգրադացիային, ասեմ, որ մենք չենք եղել իրավիճակի սրման պատճառը: Հարկավոր չէր, որ Սաակաշվիլին ընդուներ այնպիսի արկածախնդիր որոշումներ, որոնք հանգեցրին Վրաստանի փլուզմանը»,-ասել է ՌԴ նախագահը և հավելել, որ Ռուսաստանը քաղաքական գործիչների արտահանմամբ է զբաղվել և այսօր էլ նրանք չեն փոխել իրենց աշխատանքային ոճը:

Պուտինը խոսքով՝ Ուկրաինայում Սաակաշվիլիի գործունեությունը հավասարազոր է ուկրաինացի ժողովրդին ապտակելուն:

Նույն շարքից