Հասարակություն 

Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից. Օգնության են շտապում Քաթարի շեյխերը

Քաթարն ամբողջովին կապահովի Թուրքիայի գազային պահանջարկը, և կարտահանի Թուրքիայի պահանջներին համապատասխան ծավալի հեղուկացված գազ։ Ադյ մասին հայտարարել է Թուրքիայում Քաթարի դեսպան Սալիմ Մուբարաքը։

Անկարան ու Դոհան ստորագրել են Թուրքիային 1.2 միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ մատակարարելու մասին համաձայնագիր։ Այն ստորագրվել է դեկտեմբերի սկզբին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Քաթար կատարած այցի ժամանակ։

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները Թուրքիային, ապա իրենք ունեն ռուսական գազի այլընտրանք։

Նույն շարքից