Սիրիան խզել է Թուրքիայի հետ անանցագիր ռեժիմի մասին համաձայնագիրը, որը հարևան երկրների միջև կնքվել է 2009թ.: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը տարածել է SANA գործակալությունը:
«Այդ քայլը ձեռնարկվել է ի պատասխան Անկարայի գործողությունների, որը դեկտեմբերի 9-ին հայտարարել է սահմանին Սիրիայի քաղաքացիների համար անանցագիր ռեժիմի չեղարկման մասին»,- նշվում է փաստաթղթում:
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը հավատարիմ է ազգային ինքնիշխանության սկզբունքին և որպես պատասխան միջոցառում Թուրքիայի քաղաքացիներին արգելել է առանց անցագրի ձևակերպման երկիր մտնել»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Դրանում ասվում է, որ «Սիրիան Թուրքիայի կառավարությանն է վերագրում այդ քայլի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը և դրա ազդեցությունը սիրիացի ու թուրք ժողովուրդների հարաբերությունների վրա»: